Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Եթե Քոչարյանը ցանկանա վերադառնալ, ՀՅԴ-ն միայն կողջունի»

«Եթե Քոչարյանը ցանկանա վերադառնալ, ՀՅԴ-ն միայն կողջունի»
27.02.2016 | 21:26

Եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի աշխուժացնել իր մասնակցությունը քաղաքական կյանքին, ՀՅԴ-ն միայն կողջունի նրա որոշումը՝ փետրվարի 26-ին ԱԺ ճեպազրույցներում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ կուսակցությունը մինչև հիմա լավ հարաբերություններ է պահպանում Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեսակետը, որ ՀՅԴ-ն միավորվել է ՀՀԿ-ի հետ, որ փակի Քոչարյանի ճանապարհը, Ռուստամյանն անհեթեթություն է անվանել: «Մենք արդեն 25 տարի է` կողմ ենք արտահայտվում 7 նպատակների իրականացմանը, որոնք կարևորագույնն ենք համարում մեր երկրի համար: Մենք համագործակցել ենք իշխանությունների հետ նաև Քոչարյանի օրոք: Կարծում եմ, որ նրա կառավարման տարիները դրական են եղել մեր երկրի համար»,- ասել է Ռուստամյանը:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ